ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Ցուցադրվել են նաև Նարինե Կիրակոսյանի աշխատանքներից

Ցուցադրվել են նաև Նարինե Կիրակոսյանի աշխատանքներից
19.11.2025 | 11:06
Դոհայում տեղի ունեցավ «Countryside: A Place to Live, Not to Leave» ցուցահանդեսը, որում ներկայացված հայաստանյան սենյակում (հղումը՝ https://www.facebook.com/.../pcb.../823759446950058) տեղ են գտել ավելի քան 100 լուսանկարներ, քարտեզներ, հոլովակներ՝ այդ թվում էկո-լրագրող Նարինե Կիրակոսյանի լուսանկարներից. Լուսակերտի թռչնաֆաբրիկայի բիո-գազի էլեկտրակայանը։
Երևանում այս ցուցահանդեսի պրեզենտացիան կկայանա նոյեմբերի 20-ին՝ ժամը 20:00, LFA-ում։
Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ